ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ամեն կողմից օգնություն

Ամեն կողմից օգնություն
19.03.2026 | 21:59
Մարտի 20

Ձեր կողմից ձեռնարկած անմիտ ու թեթև գործերն իրենցից առանձնապես արժեք չեն ներկայացնում:
Չնչին, բայց ըստ երևույթին մեծ համարվող բոլոր գործերն էլ կարևոր են, եթե միայն կատարվում են Իմ թելադրանքով:
Ձեր գործերը արեք Իմ միջոցով և Իմ առաջնորդությամբ:
Ես եմ ձեր Տերը, ուրեմն հնազանդվեք Ինձ այնպես, ինչպես կպահանջեիք, որ ձեր պատրաստակամ հանձնակատարը կատարեր ձեր պահանջները:
Ես եմ ձեր կարիքները հոգում:
Իմ կողմից տրվող միջոցները ձեռք բերելու համար Ես կարիք չունեմ ուրիշ տեղերից այն հայթայթելու:
Իմ օգնությունը և նյութական պարգևները ձեզ են հասնում տարբեր ճանապարհներով:
Դիտվել է՝ 2172

Մեկնաբանություններ